National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.03.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 7

Մարտի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Միքայել Մելքումյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Քաջիկ Գեւորգյանի հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող Սերգեյ Բագրատյանի տեղեկացմամբ` նախագծով առաջարկվող իրավակարգավորումը վերաբերում է ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ անձանց ձեռնարկատիրական գործունեության ժամանակ ծագող վեճերի լուծման նպատակով իրականացվող քաղաքացիաիրավական գործերին: Առաջարկվում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն: Պատգամավորը նշել է, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ կողմից նման արտոնություն նախատեսված չէ եւ մեր երկրի կողմից օրենքի նախագծով առաջարկվող դրույթի ընդունումը կծառայի որպես առաջադեմ պրակտիկա եւ իր դրական ազդեցությունը կունենա միկրոբիզնեսի զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու գործում:

Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն առաջարկել է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Նախաձեռնությունը ստացել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովը որոշել է մարտի 10-ին` ժամը 12:00-ին, ԱԺ 314 սենյակում անցկացնել աշխատանքային քննարկում` ՀՀ-ում փաստաբանական գործունեւության ոլորտին առնչվող խնդիրների եւ հանրային պաշտպանության շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անձանց տրամադրվող անվճար իրավաբանական օգնության աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Հանձնաժողովի որոշմամբ` ապրիլի 13-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները սոցիալական ապահովության ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am